Նիկոլին վստահել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բովանդակության պահպանումը, նույնն է ինչ հրթիռա-հրետանային համազարկերին պատասխանես «մոսին» հրացանով.Գարեգին Պետրոսյան

Թավշյա հեղափոխության թիմում կան ռահվիրաներ (Դանիել Իոանիսյան, Կարպիս Փաշոյան, ովքեր մյուս սորասականների հետ պարբերաբար օրակարգ են բերում 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը, Արարատ Միրզոյան, ով 2012-13 թթ. ամերիկյան Պետդեպարտամենտի և ԿՀՎ-ի կառույց հանդիսացող «Ընտրական գործընթացների միջազգային հիմնադրամի» հայաստանյան գրասենյակի կորդինատորն էր), ովքեր իրենց նիստ ու կացով, վարք ու բարքով «ջերմություն» են հաղորդում հայ-ռուսական հարաբերություններին:

Այս մասին բարձրաձայնել է նաև վարչապետ Փաշինյանը` աննուղղակի արձանագրելով, որ գիտի իր թիմում առկա հակառուսական տարրերի և նրանց ազդեցությամբ ընթացող բացասական գործընթացների մասին: Իսկ ինչու՞ չի ձերբազատվում նրանցից, այլ փորձում է ընդհամենը այդ տարրը դարձնել կառավարելի: Գուցե՞ ինքն էլ մոդիֆիկացիայի չի ենթարկվել, այլ պարզապես «անկեղծություն» է խաղում: Սա են հուշում, համենայն դեպս, հակառակ կողմի արձագանքները, հաղորդագրությունները, որոնք ամենատարբեր ուղիներով գալիս են ռուսական կողմից…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլին վստահել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բովանդակության պահպանումը, նույնն է ինչ հրթիռա-հրետանային համազարկերին պատասխանես «մոսին» հրացանով…

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով