«Հրավիրում եմ պատկան մարմինների համակ ուշադրությունն այս հարցի վրա».Ռոբերտ Հայրապետյան

Լուսանկարն արված է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քաղաքական ակցիայի ժամանակ։

Հիմա ձեզնից որևէ մեկը ինձ պետք է համոզի, որ այս անչափահասները կրում են իրենց ձեռքին հայտնված պաստառների գաղափարախոսությունը՞ նրանք հասկանում են ինչ է գրված պաստառների վրա ու ամբողջությամբ գիտակցում են իրենց կոչի իմաստն ու բովանդակությունը՞

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դուք ենքան լղտոր ու պիղծ եք, որ քաղաքական պրոցեսներին այս կամ այն կերպ աջակցելու համար շահագործում եք ձեր երեխաներին, չզլանալով այս կամ այն կերպ պիտակավորելով այլոց՞

Հրավիրում եմ պատկան մարմինների համակ ուշադրությունն այս հարցի վրա և հորդորում իրականացնել համապատասխան քայլեր երեխաների իրավունքների լավագույնս պաշտպանելու համար։

Իրավաբան`Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով