Թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՍԴ դատավորի թափուր տեղի համար ամիսները ձգվող կրկեսը մի նպատակ ուներ՝ պալատական իրավաբանին արժանին մատուցել։
Բայց որ հանրապետության նախագահն այս աստիճան անինքնասեր և ծառայամիտ է, արդեն զգուշանալու տեղք է տալիս։
Այս թեմայի շուրջ արդեն մեկ անգամ իշխող կուսակցության թքոտ անձրևի տակ ընկնելուց հետո անգամ, նա շարունակում է հավատարիմ շնիկի վարքագիծը և անխնա հաճոյանում անձանց, ում անօրինական գործողությունները կանխելու միակ պատասխանատուն կարծես թե ինքնէ։
Սա Արմեն Սարգսյանի կեղծ հայրենասիրության, պատեհապաշտության և սեփական անձի շահերից բացի ոչինչ չգնահատող տեսակի երկրորդ մաստեր կլասն է։
Դե ինչ, կարծում եմ այլևս չենք լսի վերջինիս ու իր մերձավոր շրջապատի կուլիսային խոսակցություններն առ այն, որ իրեն «բանի տեղ չեն դնում»։
Հորդորս հանրապետության նախագահի աթոռը ծանրաբեռնած անձին․ Գոնե Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը սերտեք, ինքներդ Ձեզ համար։