«Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը,քանի որ ինքս անտեղյակ եմ».Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ,այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։Ես ինքս մամուլից տեղեկացա,մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը,քանի որ ինքս անտեղյակ եմ,ուղղակի կասեմ մի բան,որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելս,իսկ քանի որ,ինչպես ասել եմ,սրանք քաղաք ղեկավարել չգիտեն,այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

։Ավելի մանրամասն ՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո կանդրադառնամ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով