ՀԺ.Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:

ՀԺ-ի հետ  զրույցում հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են և տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցվել չեն ասել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան, սակայն դատարանն այն չէր քննել:

ՀԺ-ր հետ  զրույցում դատախազությունից ասել են, որ նման տեղեկության չեն տիրապետում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով