Հայրենիք չսիրեցիր, Նիկո՛լ.Նարե Գրիգորյան

Իսկ հիմա լրջանանք:
Այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, ասուլիս է տալիս Հայաստանի դե ֆակտո և դե յուրե վարչապետը, և նրա խոսքում համարյա իսպառ բացակայում են «հայրենիք», «Արցախ», «հաղթանակ» բառերը: Իսկ «սեր» և «հանդուրժողականություն» բառերից արդեն նեխած ստի հոտ է փչում:
Կոռուպցիոներին իշխանության բերած վարչապետն այսօր թմբկահարում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին… «Կոռուպցիա» բառն է ժողովրդին կատաղացնում. նա լավ գիտի այդ մասին և շարունակ զոմբիների նյարդերի վրա է խաղում:
«Զինվորը մայկա-տրուսիկ չի ունեցել–, ասում է, –այն ժամանակ, իսկ հիմա ունի: Ավելին՝ զինվորի ճաշացանկում աղ ու պղպեղ եմ ավելացրել»:
Եթե դա է քո արած աշխատանքը, ուրեմն մի 1500 տարուց գուցե և երկիր դառնանք: Էլ չեմ ասում՝ տրանսգենդերությունը մոդա դարձնելու պարագայում մեր տղաները պակասելու են, բանակում զինվոր չի լինելու, որ քո բերած մայկա-տրուսիկը հագնի:
Սպառնալիքի և ատելության պակաս ևս այսօրվա ասուլիսում չզգացվեց, թեև ռեպերտուարը փոխվել էր՝ էլ ասֆալիտին չի փռում, պատերին չի ծեփում, այլ ուզում է կտրել իշխանությոն մեջ եղած տարբեր թևերը:
Իշխանության մեջ եղած թևե՛ր, այս մարդու հետ գործ բռնելիս գիտե՞իք, որ մի օր դուք էլ եք դառնալու մանրադրամ: Նա ձեզ կկտրի էլ, կգցի էլ, կխաբի էլ, կծաղրի էլ, փուռն էլ կտա:
Նրա համար 2 կարևոր խնդիր կար՝ 1, գալ իշխանության 2. պահել իշխանությունը
Ադրբեջանն ի՞նչ սպառնալիք է ներկայացնում մեզ համար, Արցախն ի՞նչ վիճակում կհայտնվի, տնտեսությունը փոսո՞ւմ կլինի, թե՞ փոսից էլ ցածր, արտագաղթը կշարունակվի՞, թե՞ ավելի կխորանա. այս բոլոր հարցերը նրան չեն հետաքրքրում:
Քոչարյանը փակի տակ լինի, իր փորն էլ՝ կուշտ, պրծավ-գնաց:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով