«Հային Հայի դեմ լարելու այս մոլուցքը, ի վերջո կհանգեցնի քաղաքացիական մեծամասշտաբ բախումների».Գևորգ Գևորգյան

Երկրի ներքին անվտանգությունը կաթվածահար է արվում՝ քայլ առ քայլ, որը հանգեցնելու է մեր զինված ուժերի, մեր Հայրենիքը պահող զինվորի թիկունքի թուլացմանը:

Հենց այս պահին, ադրբեջանի բանակը անց է կացնում «մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում» զորքերի պատրաստականության ստուգման մարտավարական վարժանքներ: Ներգրավված են 23 հազար զինծառայող, 120 միավոր տանկ, 180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետ, 30 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային հետախուզության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: Իրավիճակը առավել քան վտանգավոր է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ Փաշինյանը համակարգված ուղղորդում է որոշակի զանգվածների.

ա. Դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու կոչ է արվում երկրի թիվ մեկ պատասխանատուի կողմից՝ դատարանների մուտքերը և ելքերը արգելափակելու հստակ հրահանգով:

բ. Քաղաքացիական բախումների տարբեր օջախներ ստեղծելով, դարձյալ թիվ մեկ պատասխանատուն փորձում է երկարաձգել իր իշխանությունը, դրանով իսկ իրեն ձերբազատելով ժողովրդին տրված խոստումների պատասխանատվությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

գ. Իշխանությունը կործանարար բաժանումներ է կատարում ժողովրդի տարբեր հատվածների միջև, ծայրաստիճան լարելով իրավիճակը, որի արդյունքում խուլիգանական, ագրեսիվ հարձակումների են ենթարկվում ազգային ազատագրական պայքարի մասնակից, խարիզմատիկ գործիչներ՝ մանկահասակ երեխաների ներկայությամբ:

Հային Հայի դեմ լարելու այս մոլուցքը, ի վերջո կհանգեցնի քաղաքացիական մեծամասշտաբ բախումների, որն էլ մեր Երկիրն ու Պետականությունը կտանի կործանման:
Ուշքի եկեք, ՀԱՅԵ´Ր !

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով