Համահարթեցում չի լինելու

Համահարթեցում չի լինելու

ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամներն ու համակիրները բողոքի ակցիա իրականացրեցին  Ազգային ժողովի բակում: Նրանք պահանջում էին չեղարկել եկամտային հարկի համահարթեցման ծրագիրը և դեմ քվեարկել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք այսօր նամակ հանձնեցին Ազգային ժողովին, խոսեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, որից հետո «համահարթեցում չի» լինելու, «շատից շատ, քչից քիչ» և «Ոչ համահավասար հարկմանը» կոչերով  շարժվեցին Ազգային ժողովի դարպասների մոտ, որտեղ ի նշան բողոքի, գետնին շարեցին իրենց հետ բերած հնամաշ շորերն ու կոշիկները:

«Նախագծին կողմ արտահայտվող յուրաքանչյուր պատգամավոր պետք է հստակ գիտակցի, որ ինքն անձամբ պատասխանատու է լինելու բնակչության մեծամասնության կյանքի որակի վատթարացման համար»,- նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագարող`Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով