Կոչ ենք անում համախմբվել լինել միաբան, որպեսզի չկարողանան մեզ մասնատել և մեր ավետյաց երկիրը փրկենք կործանումից

ԿՈՉ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների միության ազատամարտիկներս մեր նորաստեղծ հանրապետության և ազատագրված Արցախի հիմնաքար ենք: Մոնք մեր բողոքի նոտան ենք հղում ներկայիս կառավարությանը, քանզի մեր հերոսական ժողովրդին իրենց չմտածված արարքներով մղում են դեպի անարխիայի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ սահմանադրական հրամանը ՝ փակել երկրի կարևորագույն ատյանների, դատարանների մուտքերը ժողովրդին հրահրում է և սեպ է խրում երկու հայկական պետությունների միջև: Դրա վառ ապացույցն է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ավտոմեքենայի անօրինական խուզարկությունը:

Ո՞վ է Ձեզ իրավունք տվել մարդիկ, որ նույնիսկ Արցախի հանրապետության տեղը նոր են իմացել և գնում են վայելելու ազատագրված Արցախը, որի հողը ողողված է մեր որդիների, ամուսինների այրամբ: Մենք պահանջում ենք վերջ դնել այս հայրենադավ խայտառակությանը, այս միանձնյա ղեկավարությանը և ժողովրդի անունից հանդես գալ ոչ սահմանադրական, ոչ ազգային, ոչ ժողովրդավարական ամպագոռգոռ բառերով:

Թշնամին թակում է մեր դուռը: Կոչ ենք անում համախմբվել լինել միաբան, որպեսզի չկարողանան մեզ մասնատել և մեր ավետյաց երկիրը փրկենք կործանումից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների միություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով