Երկրի ներսում գերիշխում է նեգատիվը:
Հրաժարականներ,հաղորդումներ հանցագործության մասին,դատավարություններ,մեղադրանքներ,հայհոյանքներ,դավադրություններ,մի խոսքավ միայն նեգատիվ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Սիրո և հանդուրժողականության քարոզից բան չմնաց,հիմնահատակ քանդվեց այդ գաղափարը,քանի որ նա ով եկավ իշխանության չկարողացավ կանխել դա,ավելին ամեն բան արեց ,որ խորացնի ատելությունը և ներհասարակական ջրբաժանները:
Մեզ էնքան է պակասում բարին,հանդուրժողը,կայունը,քաղաքակիրթը:
Մենք մոռացել ենք դա ինչ է և մի ամբողջ ժողովուրդ ապրում է քաղաքականությամբ,չպատկերացնելով իր վաղվա օրը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Կայուն և երաշխավորված կյանքը այլևս վտանգված է:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան