Խանջյան փողոցից դեպի Հերացի տանող հանգույցի ստորգետնյա անցումում՝ Ոստիկանության շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Քաղաքացիների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դեպքի վայրից Tert.am-ի թղթակիցը հայտնեց, որ երթևեկության ստորգետնյա հատվածում իրար էր բախվել երկու մեքենա՝ «Մերսեդես» և «Օպել» մակնիշի: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության երկու բրիգադ: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: