«Ինչպես ձեր սիրելի վարչապետն է ասում, և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ակցիա իրականացնել ու դռներ կամ փողոցներ փակել ու դուք պիտի հարմարվեք դրան».Կարեն Վարդանյան

Իմ քայլի պատգամավորները այնպես են զարմանում, որ թատերականի ուսանողներն իրենց մուտքն ու ելքը փակել են: Բա կարող է՞ գիտեք, թե դուք այս երկրում փողոցներ ու հիմնարկների մուտքեր փակելու մենաշնորհ ունեք և այդ արտոնությունը միայն ձերն է:

Դե ուրեմն իմացեք, որ մենաշնորհներ մեր երկրում չպիտի լինեն, ինչպես ձեր սիրելի վարչապետն է ասում, և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ակցիա իրականացնել ու դռներ կամ փողոցներ փակել ու դուք պիտի հարմարվեք դրան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու մեկ էլ շատ կարևոր է, որ դուք զգաք տարբերությունը՝ ընդամենը թատերականի մուտքը փակելը հակապետական գործողություն չի, իսկ ձեր թիմի կողմից դատարանների մուտքը փակելը սահմանադրական կարգի խախտում էր ու կոնկրետ հակապետական գործողություն:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով