«Ինչպես է այլասերվում ամենը,թե ստի վրա հիմնված քարոզչությունը ինչպես է լցվում միամիտ և խաբված մարդկանց գլուխը».Վահան Բաբայան

100 փաստ չէ 1000 փաստ էլ կարելի է ներկայացնել այսպես կոչված նոր Հայաստանի մասին։
Այն մասին թե ինչպես է այլասերվում ամենը,թե ստի վրա հիմնված քարոզչությունը ինչպես է լցվում միամիտ և խաբված մարդկանց գլուխը կամ ինչպես պետք է ատել աղքատությունը։

Ով չգիտի թե ինչ ստեր է ներկայացվում հասարակությանը,իբր աննախադեպ հաջողությունների մասին,այն հաջողությունների,որը միայն իրենք գիտեն։
50,000 աշխատատեղի մասին առասպելը,տնտեսական ակտիվության մասին հեքիաթը,անտեսանելի ներդրումների մասին միֆը և շատ անիմաստ խոսքեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իջեք վերևից, դուք ապրում եք վիրտուալ Հայաստանում։
Սթափվեք և մոռացեք ,որ ձեր ֆեյքերը կարողանալու են պահել ձեր գահավիժող վարկանիշը։
Մեկ տարի հետո դուք ձեր իսկ տված խոստումները չկատարելու պատճառով հայտնվելու եք մեղմ ասած շատ անհարմար վիճակում։

Մայիսի 8-ին Փաշինյանը,ոչ թե պետք է ասուլիս տա 100 փաստերի մասին,այլ ներողություն խնդրի հրապարակում իրեն աջակցած մարդկանցից և հրաժարական տա,իր խոստումները չկատարելու համար:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով