«Իմ քայլի» պատգամավորին հիշեցնեմ, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մարտի դաշտում կռվել ու պատերազմ են հաղթել,ոչ թե ոմանց նման մարիխուանայի պրոպագանդայով զբաղվել

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, թե իբրև Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը չունեն Հայաստանում վստահություն վայելելու ապացույց:

«Իմ քայլի» պատգամավորին հիշեցնեմ, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մարտի դաշտում կռվել ու պատերազմ են հաղթել, որպեսզի այսօր հենց ինքը՝ Նիկոլայ Բաղդասարյանը հնարավորություն ունենա նման անհիմն մտքեր հայտնելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այն աստիճանի վստահություն են վայելում ժողովրդի կողմից, որ պատգամավորը չի էլ կարող պատկերացնել: Այդ մարդիկ հայրենիք են փրկել, ոչ թե ոմանց նման մարիխուանայի պրոպագանդայով զբաղվել:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով