«Իմ նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է իրականացվում».Նարեկ Մալյան

 

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ իր նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է միասնականացվում: «Նպատակն ինձ լռեցնելն է, ինչն, իհարկե, երբեք չի ստացվի»,-գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նարկեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նաև հայտնել է, որ ոստիկանությունում իր դեմ բողոք է ներկայացրել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանը.

«Լարիսա Մինասյանն ինձ մեղադրում է, որ ես պատրաստվում եմ արգելափակել «Սորոսի» հիմնադրամի մուտքը: Տեղեկացնեմ, որ Լարիսա Մինասյանը ճիշտ է, ես բազմիցս ասել եմ դա»:

Այնուհետև Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում դարձյալ գրառում է կատարել՝ նշելով, որ չի կարող վաղը ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը՝ ժամը 12:00-ին «ինքնաբուխ պիկետ է իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով