«Ժամանակը կգա, մարդիկ պատասխան կտան». Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյանի փաստաբանը ոստիկանության ներկայացուցիչների հետ զրուցեց և հաստատեց, որ թույլ չեն տալիս զննություն իրականացնել՝ առանց դատարանի որոշման: Նրանք չհամաձայնեցին արտաքին զննում իրականացնելուն, և ոստիկանությունն այս պահին արձանագրություն է կազմում:

Նշենք, որ գործողությունը իրականացնում է ոստիկանության վեցերորդ վարչությունը: Վիտալի Բալասանյանի շուրջ գնալով իր ընկերները, այլ քաղաքացիներ են հավաքում՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես միշտ մեքենայով երթևեկել եմ, օրինապահ վարորդ եմ եղել, սա առաջին դեպքն է: Ես որևէ բանի հետ չեմ կապում, ովքեր հանձնարարություն են տվել, թող նրանք կապեն: Ես որևէ մեկի վրա չեմ կասկածում, պետք էլ չի, որ կասկածեմ»,-ասաց նա և նշեց, որ ինքը եղել է ընկերոջ մեքենայում, ղեկին ինքը չի եղել և եկել էր ընկերոջ հոր իննսունամյակին:

«Ես չեմ ուզում պիտակավորել, ժամանակը կգա, մարդիկ պատասխան կտան»,-ասաց Վիտալի Բալասանյանը և նշեց, որ ինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետր Քոչարյանին չի հանդիպել, չի խոսել, չի զանգել:

Վիտալի Բալասանյանը ևս տեղեկացրեց, որ մի կես ժամ է՝ սպասում են: «Ոստիկանները ասել են, որ ինֆորմացիա ունենք, որ ապօրինի զենք ու զինամթերք կա, սպասում ենք համապատասխան գրությանը, ովքեր  են հանձնել ինչի համար, որ խուզարկեն»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր  է ժամանել   նաև «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Շահնազարյանը, ով կոչ արեց ամեն ինչ օրենքով անել:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունենում «Հարսնաքար» ռեստորանային ճանապարհի մոտ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով