« Թավշյա կեղծիքի անատոմիան».Գարեգին Պետրոսյան

Վարչապետն իր «քութիկների» միջոցով, սադրանքների ու ապատեղեկատվությունների օգնությամբ փորձում է անուղղակի կերպով հասարակության վրա թողնել հոգեբանական ներգործություն, անցկացնել անջնջելի ու պայթյունավտանգ ջրբաժան: Այդ նպատակով կիրառվում է միմյանց փոխլրացնող երկու շինծու հնարք.
1. Քանի դեռ Քոչարյանն անազատության մեջ է, այսպես կոչված հակահեղափոխությունը զրկված է հնարավորությունից վճռական գործողություններ ձեռնարկելու: Այլ կերպ ասած, եթե Քոչարյանը չկա, ապա երաշխավորված ենք, որ գոնե դժոխքում չենք հայտնվի:

2 Ով այսպես կոչված հեղափոխության մոլեռանդ «գերին» չէ, նա ստոր է, դավաճան է ու ծախված: Այսինքն, ով Քոչարյանին չի ասոցացնում դժոխքի հետ, արդեն իսկ դժոխային մտածելակերպ ունի: Բայց որպեսզի այս ամենը տարակուսանք չառաջացնի, պետք է արվի «սիրո և հանդուրժողականության» խեղծ շղարշի ներքո

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին հնարքն իրենց աննընդունակությունն ու անգործությունը քողարկելու, արդարադատության պատրանքային պատկերացումներ ձևավորելու, ընթացող «թավշյա» քաղաքական գործընթացների վտանգավորությանն ընդիմանալու Քոչարյանի հնարավորությունները սահմանափակելու նպատակ է հետապնդում:

Երկրորդ հնարքն այս ամենը գիտակցողների, թմբիրից արթնացած ու սթափ մտածող շրջանակների մոտ կոչված է ձևավորեկլու «սևերի և սպիտակների» արտաքաղաքական մտածելակերպ: Այսինքն, նա ով հասկանում և բարձրաձայնում է, որ իրեն «հեղափոխությամբ» խաբել են, մեխանիկորեն վեր է ածվում դավաճանի, ծախվածի, կամազուրկի:

Ընդ որում, դեպի իշխանական ճամբար շտապողները (անգամ եթե նախկին համակարգի «ամենահրեշավոր» կերպարներն են), ջերմեռանդորեն խրախուսվում են, հակառակ «ճամբարափոխները», ովքեր հասցրել են խորությամբ ըմբռնել « թավշյա կեղծիքի անատոմիան», գամբում են անարգանքի սյունին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևաբար, բավական մեծ կամք ու համարձակություն է պահանջվում բոլոր նրանցից, ովքեր ցանկություն ունեն դուրս գալու թավշյա ներգործության հոգեբանական ծուղակից, այլապես դատապարտված են լինելու իրենց մխիթարությունը որոնել անվերջ սպասումների մեջ…

Կամք և համարձակություն ունեցողներն էլ պետք է խուսափեն «սևերի ու սպիտակներ» ծուղակում հայտնվելու անտեանելի վտանգից, քանի որ բոլոր դեպքերում այն աշխատում է «թավշյա խաբեբայության» օգտին: Պետք չէ, ոչ մի պարագայում տրվել այդ սադրանքին:
Անհրաժեշտ է պարզապես հանրային ողջամտության առերևույթ բացակայությունը` մատչելի ներկայացնելով պարզ մի ճշմարտություն. «նա, ով չգիտի` որտեղ է գնում, հայտնվում է վերջում չգիտես որտեղ»: Իսկ, որ այսօր անհասկանալի է, թե երկիրն ուր է գնում, կարծում եմ, չեն առարկի անգամ «հեղափոխության» ամենամոլեռանդ երկրպագուները:

Հանրությանը պետք է հետևողականորեն դարձնել հնարավորինս ողջամիտ: Ողջամտությունից են ծնվում կամքն ու համարձակությունը: Այլապես չեն հասկանալու, թե ինչու պետք է իրենց վրայից նետեն «շղթայակապ ազատությունը»…

Քաղաքագետ`Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով