Թագաժառանգը հրաժարվել է Երևանում հյուրանոց կառուցել. Գագիկ Ծառուկյան.yerevan.today

yerevan.today_գրում է.

«Երկրի խնդիրները լուծվել, պրծել են, դա է մնացել: Ծառուկյանը մի անգամ գնաց եվրոպառլամենտ, Բրյուսել, այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, 80-ից 25-ին տարավ Ղարաբաղ, որ էս 30 տարվա մեր 25 պատգամավոր կյանքում չի գնացել: Բայց եթե վերտալյոտներ տրամադրեին, նախանձությունից էդ էլ չտրամադրեցին, կարայինք 40-50-ը տանեինք, տարել եմ ցույց եմ տվել իրենք հիացած գնացին»,– ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորը նշեց, որ մարդ պետք է ոչ թե դատարկ-դատարկ խոսի, այլ իր կատարած գործերից խոսի, պետք է փորձ ունենա, իսկ անել բոլորը չեն կարող:

Հարցին՝ Ձեր դեմ բան ունե՞ն, քաղաքական հետապնդման եք ենթարկվո՞ւմ, Ծառուկյանը պատասխանեց.

«Ես ասացի՝ ես չեմ ուզում հավատամ, որ ունեն, չեմ հավատում և չեմ ուզում հավատամ: Իմ ցանկացած քայլը, որ ես անում եմ, ուզում եմ լավ բան արած լինեմ երկրի համար: Ցանկացած ոլորտ, որտեղ Ծառուկյանի ձեռքը կպել ա, զարգացել, ծաղկել ա: Այսօր Ծառուկյանի վստահությունը, հավատքը ամբողջ աշխարհում շատ մեծ է, հավատում են, վստահում են, ուզում են քայլեր կատարեն»,– ասաց Ծառուկյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև նշեց, որ թագաժառանգը ուզում էր Երևանում հյուրանոց կառուցի, հազարավոր աշխատատեղ է լինելու, 400 քմ հողի համար 8 մլն դոլար է վճարել, բայց 10 ամիս է՝ ինչ-որ պատճառներով հետաձգում են. «Մարդը հրաժարվել ա, ասում ա՝ ես չեմ ուզում կառուցեմ»:

Քաղաքական հետապնդման վերաբերյալ Ծառուկյանը կրկնեց. «Ես այսօր չեմ ուզում այդպիսի բան մտածեմ ու պատկերացնեմ: Բայց նախանձողներ, չար մարդիկ, ով չի կարում անի, ո՞նց ա հայերի մոտ պետք ա հարևանը վատ ապրի, չի ընդունի, որ հարևանն իրանից լավ ապրի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով