Էդուարդ Աղաջանյանի հոր «Զիգզագ»-ը հրաժարվել էր ՊԵԿ-ի դեմ հայցից.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել  է

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Զիգզագը», դատի էր տվել Պետական եկամուտների կոմիտեին, որի խոշոր եւ միջին հարկատուների վարչությունը մարտի 19-ին տուգանել էր ընկերությանը՝ ՀԴՄ չխփելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն ժամանակ գրել էինք, որ փաստորեն, Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը ոչ միայն չի կատարում վարչապետի հրահանգը, այլև ՊԵԿ կազմածակտը անվավեր ճանաչելու հայցով մտնում է դատարան՝  տարաբնույթ մեկնաբանությունների տեղի տալով։

Մասնավորապես, թե նոր Հայաստանում ինչու կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքը պետք է հակամարտության մեջ մտնի Փաշինյանի կառավարության համար լրացուցիչ 62 միլիարդ ապահովող ՊԵԿ-ի հետ։ Տեղեկացանք, սակայն, որ հունիսի 5-ին նշանակված առաջին դատական նիստն այդպես էլ չի կայանա, քանի որ երևի թե Աղաջանյանենք էլ հասկանալով, որ մի տեսակ ճիշտ չի մեկնաբանվի, որոշել է հրաժարվել ՊԵԿ ստուգման ակտն անվավեր ճանաչելու հայցից։

Datalex տեղեկատվական համակարգից տեղականում ենք, որ գործը վարույթ ընդունած վարչական դատարանի դատավոր Հրաչ Հակոբյանը վարույթը կարճել է, քանի որ 23.04.2019 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել հայցվոր «Զիգզագ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Մկրտչյանի դիմումը՝ հայցից հրաժարվելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով