«Երբ վաճառում են հոր գերեզմանը».Արտյոմ Խաչատրյան

Երբ վաճառում են հոր գերեզմանը…

ԱԺ փոխնախագահ սիմոնյան ալենն այն մարդկանցից է, որ միշտ ճիշտ է, և իրեն համարում է միակ ճշմարտության միակ կրողը: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ սրան հարցրել են Ռոբերտ Քոչարյանի գործի քաղաքականացված լինելու մասին: Եվ սա պատասխանել է. «Ծիծաղելի է դա ինձ համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե մարդ, որը որ նման կերպ վերաբերվի, մտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է։ Այսինքն՝ էս երկում չէի՞նք ապրում, չե՞նք ապրել և չգիտե՞նք՝ ինչ է կատարվել այս երկրում՝ մեր երկրում, հա՞։ Ես համարում եմ, որ այդ հարցի պատասխանն այն վարկանիշի մեջ է, որը որ ունի Քոչարյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար, պատասխանն այսպես պիտի հնչեր, քանզի սիմոնյան ալենը Փաշինյան Նիկոլի ընկերն ու զինակիցն է: Բայց նյարդայնացնում է սիմոնյան ալենի այն միտքը, որ «Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե մարդ, որը որ նման կերպ վերաբերվի, մտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է»: Սա ապշեցնում է: Լավ, բա մենք ո՞վ եք: Մենք մարդ չե՞նք: Հենց մենք ենք մտածում, որ Քոչարյանի գործն ուղղորդված է քաղաքական և Փաշինյան Նիկոլի անձնական ամբիցիաներով: սիմոնյան ալենը չի՞ տեսնում մեզ, թե՞ չի էլ ուզում տեսնել:

Այստեղ վարկածներ կան: Հնարավոր է, որ սիմոնյան ալենն իրոք չի տեսնում մեզ, քանզի տարբեր բարոյական աշխարհներում ենք ապրում: Իսկ մարդիկ առանձնահատկություն ունեն՝ տեսնել և շփվել միայն իրենց նմանների հետ (ականջդ կանչի, նազարյան լենա): Եթե սա ընդունում ենք հիմնական վարկած, ապա պետք է եզրակացնենք, որ սիմոնյան ալենն այս հարցում անկեղծ է և ազնիվ: Քանզի մեզնից և նորմալ մարդկանցից ոչ ոք դեռ չի վաճառել հոր գերեզմանը, ինչը փայլուն կատարել է սիմոնյան ալենը, մեզնից ոչ ոք չի պայքարել մարիխուանայի և միասեռական ամուսնությունների օրինականացման համար, ինչով զբաղվել է սիմոնյան ալենը: Հետևաբար, սիմոնյան ալենը տեսնում և շփվում է միայն նրանց հետ, ովքեր վաճառում են հայրերի գերեզմանները կամ բարոյական արգելք չունեն դա անելու, և պայքարում են հանուն մարիխուանայի ու միասեռականության: Իսկ այդ կարգի մարդիկ իսկապես չեն կարող տեսնել Ռոբերտ Քոչարյանի գործում ուղղորդվածություն, քաղաքականացված ենթատեքստ:

Հուսանք, որ ազնիվ տղա է սիմոնյան ալենը, անկեղծ է խոսում և մայմունություն չի անում: Իսկ դա արդեն գովելի է…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
  Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով