«Ես մտադիր եմ միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին». Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Reuters-ին

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:

1998-2008 թվականներին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է նախորդ տարի՝ 2008 թվականի մարտին՝ նախագահական ընտրություններից հետո, երկրում արտակարգ դրություն մտցնելու ճանապարհով ապօրինի գործողություններ իրականացնելու մեղադրանքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանտից ուղարկված նամակում Քոչարյանը գործակալությանը հայտնել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, նա մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը օրենքի ընտրողական կիրառման համար:

Քոչարյանն ասել է, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ:

«Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,- ասել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ արդյոք նա անձամբ կներգրավվի այդ ընդդիմության շարքերում, նա պատասխանել է. «Այո իհարկե», սակայն չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը:

TERT.AM

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով