«Եթե պատերազմ լինի առաջին և միակ մեղավորը  Նիկոլ Փաշինյանն է. բա էլ ու՞ր մնաց նրա և ալիևի միջև հաստատված օպերատիվ կապը» Գևորգ Գևորգյան

«Եթե պատերազմ լինի առաջին և միակ մեղավորը  Նիկոլ Փաշինյանն է. բա էլ ու՞ր մնաց նրա և ալիևի միջև հաստատված օպերատիվ կապը»

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ,  ղեկավար Գևորգ Գևորգյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման ռիսկերի և Արցախի անվտանգության մասին լրագրողների հարցերին ի պատասխան, պարոն Գևորգյանը հայտարարեց, որ ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը «փափուկ բարձ» էր դնում մեր գլխի տակ, հայտարարելով, որ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապ է հաստատել և ամբողջովին վերահսկում է իրավիճակը. «Իսկ այսօր նույն Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավոր պատերազմի մեղքը ամբողջովին գցել ուրիշների վրա:  Բա էլ ու՞ր մնաց իր հասատատած օպերատիվ կապը: Այդ հարցերը պետք է հենց նրան տալ»:

Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս` բանախոսը արձանագրեց, որ այսօր իշխող կուսակցության կողմից  զանգվածային ատելության քարոզ է իրականացվում բոլոր այլախոհների դեմ, հնչում են սպառնալիքներ, որոնց պարզ վկայություններից մեկն էլ օրերս տեղի ունեցած հարձակումն էր  խարիզմատիկ քաղաքական գործիչ, ազատամարտիկ, դաշնակցական Հրանտ Մարգարյանի դեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով