Դատավորին քաշքշել է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակիցը.analitik.am

Ռուբեն Մելիքյանն իր ՖԲ էջում գրել էր, որ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի թերթը էժանագին ու ստոր ստեր է տարածում իր մասին, քանի որ ինքը բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով հավաքվածների կողմից Աջափնյակի դատարանում դատավորին քաշքշելու ու պատուհան կոտրելու դեպքը։

«Այս խայտառակ դեպքը այսքան լավ չէր փաստագրվի, եթե ես այն չբարձրաձայնեի։ Ու ի դեպ հատուկ շնորհակալություն «Ազատություն» ռադիոկայանին՝ դատավորի նկատմամբ ոտնձգողի «ցուցմունքը» այդքան լավ արձանագրելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երիտասարդը, իհարկե, ամբողջ ճշմարտությունը չի պատմում – այլ ականատեսներ կան, որոնց ներկայացրածը համադրելով, անձամբ ինձ համար պարզ է եղելությունը.

1) դատարանի աշխատակցին խառնամբոխի այդ ներկայացուցիչները «չեն թույլատրել» մտնել դատարանի վարչական շենք։

2) դատարանի աշխատակիցը որոշել է պատուհանից մտնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3) այս երիտասարդը ոտնձգել է դատավորի նկատմամբ՝ փորձելով խոչընդոտել նրա մուտքը։

4) դատավորին հաջողվել է մուտք գործել, բայց քաշքշուկի ընթացքում պատուհանը ներսից կոտրվել է, քանի որ երիտասարդը փորձել է խանգարել պատուհանը փակելը։

Իսկ հիմա ես հետևողական եմ լինելու, որ կոնկրետ այս երիտասարդը առնվազն վարչական պատասխանատվության ենթարկվի իր արարքի համար։ Նախատեսված տույժը՝ 50-200 հազար դրամ»։

Analitik.am-ը պարզեց, որ Ռուբեն Մելիքյանի մատնանշած անձն, ով կոտրել է դատարանի ապակին և քաշքշել դատավորին, Աջափնյակ վարչական շրջանի աշխատակից Սերոբ Սարգսյանն է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով