ԲՀԿ 18 պատգամավոր միացել է ԱԺ արտահերթ նիստ գումարելու ԼՀԿ նախաձեռնությանը, նիստը կկայանա.tert.am

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ  ստորագրությունները:

Ըստ այդմ՝ մայիսի 22-ին, ժամը 11:00-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես արդեն հայտնել էինք, Լուսավոր Հայաստան խմբակցությունը նախաձռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։

Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաձայն «Իմ քայլը« խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին»,-գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով