Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում ընթերցեց  Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ ԼՂՀ ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորության տեքստը:

«Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խնդրում ենք խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով»,- մասնավորապես նշվում է երաշխավորության նամակում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով