Արցախի դատախազության հայտարարությունը՝ Ջիվան Աբրահամյանի կոչի վերաբերյալ

Հանրահավաքի ժամանակ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը գտնվում է ՀՀ իրավապահների տիրույթում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՀ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ. տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն` Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

Նկատի ունենալով, որ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, եւ դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը եւս պատկանում է նրանց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվել էր Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով էր հանդես եկել եւ հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով