Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է՝ իր ոճի մեջ

«Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է՝ իր ոճի մեջ: Արտերկրում լինելը դարձնել սեփական երկրումդ կատարվածին նորմալ արձագանք չտալու հիմք ուղղակի ամոթ է։
Ովքեր չեն հասկանում ինչ է անում այս մարդը ասեմ՝ թվում է՝ կանգնում է ժողովրդի՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ իրականում՝ թույլ է տալիս վարչապետը ավելի ու ավելի խորը սխալներ անի։ Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ։ Թե ինչու՝ դուք մտածեք:

Ի դեպ ինքը եւս չկատարեց իր պարտականությունը՝ իսկ դա եւս քրեական օրենսգրքի հոդված է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատաիրավական համակարգի վերանայում անհրաժեշտ է, այդ առումով կաջակցեմ կառավարությանը ինչով կարող եմ։ Միայն թե ոչ այսպիսի անհեռատես ու հակաիրավական ճանապարհով։
Հ.Գ. Իսկ Գագիկ Հարությունյանի ու ԲԴԽ հայտարարության մասին՝ կամ լավը՝ կամ ոչինչ»։

Արփինե Հովհաննսիայն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով