Արզուման Հարությունյանը Արթուր Վանեցյանի «ոտքի տակ է փորել»․ պաշտոնանկության իրական պատճառը.Politik.am

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: Վերջինս ևս ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել մայիսի 24-ին, և եղբոր՝ ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից ազատումը որոշ շրջանակներ կապեցին դրա հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Politik.am-ին, սակայն, հաջողվել է պարզել Արզուման Հարությունյանի՝ աշխատանքից ազատման իրական պատճառը: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արզուման Հարությունյանը տևական ժամանակ տեղեկությունների արտահոսք է իրականացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի դեմ։ Նրա նպատակը եղել է ԱԱԾ պետին վարկաբեկելը, որի շնորհիվ կհասներ Վանեցյանի պաշտոնակությանը։

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԱԱԾ-ից, սակայն մեր զանգն անպատասխան մնաց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով