Ավտոմեքենաների ներմուծումն աճել է 119%-ով. ՊԵԿ փոխնախագահ

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման տեմպերը, դրանք կարող են մաքսազերծվել Հանրապետության բոլոր մաքսատներում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«2019թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 9481 ավտոմեքենա: 2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրել ենք 119% աճ:

Հաշվի առնելով աճի տեմպերը, ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում.

Արարատյան (Նորագավիթ)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արևմտյան (Կարգո տերմինալ)

Հարավային (Սիսիան)

Հյուսիսային (Գյումրի)

Արևելյան (Վանաձոր)

Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում Հունվար ամսվանից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով