Աջակցում ենք ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին.Ինչու՞ է նախարարը թաքցնում իր կենսագրության որոշ դրվագներ.politik.am

 

Նախորդ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ ամենատարբեր պատճառներով կեղծում էին իրենց կենսագրությունները և փորձում հանրության համար գաղտնի պահել իրենց կյանքի որևէ դրվագ, կամ ավելացնում էին չեղած դրվագներ, որպեսզի հավելյալ հեղինակություն ձեռք բերեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվում է նոր իշխանության մեջ ևս կան գործիչներ, որոնք փորձում են թաքցնել իրենց նախկին գործունեության որոշակի հատվածներ: Վառ օրինակ է ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Կառավարության պաշտոնական կայքում (այստեղ հրապարակվում են նախարարների կողմից ներկայացված ինքնակենսագրականները) և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում  ներկայացված է նախարարի կենսագրությունը, սակայն բաց է թողնված շատ կարևոր դրվագ՝ այն որ նա, բացի Քաղաքացիական պայամանգիր կուսակցության հիմնադիր անդամ լինելուց, եղել է նաև «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» հիմնադիրներից մեկը և կուսակցության փոխնախագահը: Կուսակցության ստեղծման մասին Մխիթար Հայրապետյանը և իր ընկերները հայտարարել էին 2012 թվականի դեկտեմբերի 14-ին:

 

Ի դեպ հետաքրքիր է, որ այն ժամանակ, երբ ստեղծվում էր «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցությունը», խոսակցություններ էին շրջանառվում, որ նախագահական ընտրություններում կուսակցությունը պետք է աջակցի ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Մամուլի ասուլիսի ընթացքում կուսակցության փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը չէր էլ բացառել, որ իրենք կարող են աջակցել ՀՀԿ թեկնածուին՝ համարելով, որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային շահին համապատասխան.«Ամեն ինչ պարզ կդառնա համագումարից հետո, սակայն տեսականորեն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարող ենք համագործակցել, քանի որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային պետական շահին համապատասխան. Համենայնդեպս՝ այդպես գրված է նրանց ծրագրերում»,-ասել էր Մխիթար Հայրապետյանը («Առավոտ օրաթերթ»):

2012 թվականի նշված հայտնի ասուլիսից հետո, որևէ այլ տեղեկատվություն չկա երիտասարդ գործիչների կողմից ստեղծված կուսակցության մասին: Հայտնի չէ նաև, թե այսօր գործու՞մ է այդ կուսակցությունը և արդյոք Մխիթար Հայրապետյանը շարունակում է հանդիսանալ նրա փոխնախագահը, իսկ սփյուռքի նախարարությունում իր խորհրդական Վաղարշակ Հակոբյանը կուսակցության նախագահը:

Ի դեպ, որպես կուսակցության փոխնախագահ, Մխիթար Հայրապետյանը իր տված հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ հայ ժողովուրդը մի քանի անգամ վստահել է Արևմուտքին և «կանգնել է կոտրած տաշտակի առաջ» Հետաքրքիր է հիմա ինչ կարծիք ունի նախարար Մխիթար Հայրապետյանը Արևմուտքի մասին, արդյո՞ք 2012-ից հետո իրողություն է փոխվել ու նա սկսել է պատմական փաստերին այլ տեսանկյունից նայել, թե շարունակում է համարել, որ Արևմուտքը «կոտրած տաշտակի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով