Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile»-ը համագործակցում է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» ընկերության հետ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile» (Ժպիտների քաղաք) հիմնադրամը համագործակցում է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Sas Sweet»-ի հետ: Այս մասին մենք տեղեկանում ենք Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող City of Smile Charitable Foundation ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից:  Գրառման մեջ նշված է, որ «Sas Sweet»-ի կողմից ներկայացված «City of Smile» (Ժպիտների քաղաք) թխվածքի և տորթի վաճառքից փետրվար և մարտ ամիսների ընթացքում ստացվել է 1.688.000 ՀՀ դրամ:

«City of Smile» բարեգործական հիմնադրամի և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի համագործակցությունն սրանով չի սահմանափակվում։ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերի դրամարկղներում տեղադրված են «City of Smile» բարեգործական հիմնադրամի հանգանակության տուփեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստորեն նախկին համակարգի ներկայացուցիչները, ում ներկայիս իշխանությունները մշտապես մեղադրել են կոռուպցիայի, օլիգարխ լինելու մեջ, մեր օրերում վերածվել են գործարարների և սերտորեն աջակցում  են ներկայիս իշխանություններին և նրանց կողմից ղեկավարվող հիմնադրամներին:

Աղբյուրը`antifake.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով