Ադրբեջանում կոչ են անում՝ օգտվելով Փաշինյանի վրիպակից բլից-կրիգով գրավել ողջ Արցախը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը  այն մասին, որ «…Արցախում կան շրջանակներ, որոնք շահագրգռված են պատերազմ հրահրելու մեջ Ադրբեջանի հետ և հնարավոր անհաջողության դեպքում ողջ մեղքը գցել Փաշինյանի վրա…», քաղաքական ռումբի դեր կատարեց նաև Ադրբեջանում: Այստեղ գրեթե միահամուռ կոչ են անում օգտվել Փաշինյանի այս վրիպակից և ռազմական գործողություններ սկսել Ղարաբաղի դեմ: Իսկ այս ամենի մեղքը գցել Արցախի իշխանության վրա, քանզի դրա լեգիտիմ հիմնավորումը տվել է ոչ ավել, ոչ պակաս անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ադրբեջանցիների կարծիքով, իմաստ չունի Փաշինյանին նոր «քարտ բլանշ» տալ, հատկապես երբ Փաշինյանի ջանքերով Հայաստանը այսօր պառակտված է և ի զորու չի լինի լուրջ դիմադրություն ցույց տալ կանոնավոր ադրբեջանական բանակի գործողություններին:

Ադրբեջանցիները նշում են, որ այս մեկ տարվա ընթացքում, ինչ Փաշինյանը եկել է իշխանության, հայկական բանակը վարկաբեկվել է, վարկաբեկվել է նաև ղարաբաղյան քաղաքական վերնախավը և նրանց հետևում կանգնած Ռուսաստանը: Այս պահը ճակատագրական է նաև Ադրբեջանի համար և այդ իրավիճակից չօգտվելը հիմարություն կլինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես Minval.az-ի քաղաքական մեկնաբան Նուրանին իր խմբագրականում նշում է բառացիորեն հետևյալը. «…Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ բանակցությունների ձգձգումը Հայաստանի օգտին չէ, բացի այդ քաղաքացիական պատերազմի վտանգը Հայաստանում մեծացնում է հայկական ուժերի պարտության հավանականությունը և դրա համար էլ, դրանից խուսափելու համար, նա նախապես ապագա պարտության մեղավորներ ուզում է նշանակել իր հակառակորդներին… իսկ դա նշանակում է, որ այսօր Հայաստանը գտնվում է  քաղաքական քաոսի մեջ, քանզի  վարչապետի նման հեքիաթներին դժվար թե շատ հավատացող լինի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի գործողությունների ցանկացած սցենարի, այդ թվում նաև  կայծակնային սպեցօպերացիայի իրականացմանը, ազատագրելու համար Ղարաբաղի թե դաշտային , և թե լեռնային հատվածները…»:

Պետք է նշել, որ ադրբեջանցիներն այս հարցում իրոք կարող են լուրջ հաջողության հասնել, քանզի Հայաստանը վերջին 30 տարվա ընթացքում երբեք այսքան պառակտված չի եղել: Բայց պետք է ընդգծել նաև, որ այս իրավիճակի համար մեծ դեր կատարեց նաև անձամբ Փաշինյանը: Ի՞նչ էր սա՝ քաղաքական անգրագիտությո՞ւն, թե՞ դրսից ներդրված և նախապես պլանավորված ծրագիր, ցույց կտա ժամանակը:

Աղբյուրը`zham.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արտակ Հակոբյան

Լուսանկարը՝ Regnum.com-ի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով