«Քֆուր եմ գրելու։ Նեղանալ չլինի։ Եթե տենց պլաններ ունեք՝ միանգամից բլոկ արեք ինձ»

Загрузка...
Վազգեն Սաղաթելյան  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ համացանցում լայն տարածում ստացավ Ռ. Քոչարյանի դեմ ակցիայի մասնակիցների նկարը, որում 10-12 տարեկան երեխաները «ՑՄԱՀ» և «Rob Killer» պաստառներով կանգնած էին դատարանի առջև։ Տարածված նկարի մեկնաբանություններում մարդիկ նշում էին ԿԳ նախարարին, որն անգամներ հայտարարել է, թե դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, որը տեղական կարծես հավակնում է լինել երեխաների իրավունքների պաշտպան, նաև բազմաթիվ ակծիվիստների, որոնք մինչ ավագանի/պատգամավոր/կառավարության անդամ դառնալը էմոցիոնալ տեքստեր էին գրում երեխաներին այս ամենին հեռու պահելու անհրաժեշտության մասին։ Եվ արդյունքում ի՞նչ։ 0 արձագանք։

Ակծիվիստների տեղը տաք ա, չեն ուզում խառնվել էս հարցին։ Բա շեֆությունը պատվերով Էջմիածնից ավտոբուսներով բերել ա էս ժողովրդին որ ակցիա անեն, հիմա մեջներն էլ թող մի 10 երեխա լինի, պատահում ա։ Հասկացանք սկզբունք բան, բայց էս դեպքում չէ էլի, ստեղ պետք ա լռել, ճիշտը էդ ա։

Էս թեմային անդրադարձ չկատարող, չդատապարտող ու ապագայում քաղաքական համատեքստում երեխաների իրավունքների պաշտպանությունից խոսողներին կարճ ու առանց մանրամասնելու քֆուր եմ գրելու։ Նեղանալ չլինի։ Եթե տենց պլաններ ունեք՝ միանգամից բլոկ արեք ինձ, քանի որ ձեզ դուր չեն գալու իմ հետագա մեկնաբանությունները»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...