«ՔՈ» կուսակցության հիմնադիրը սրճարան է կառուցում, նրան արտոնություն է տրվել.«Հրապարակ»

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը օրերս դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ հայտարարելով, թե պետք է դադարեցվի ԱԺ «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները։

Մանրամասնելով՝ նշել էին, որ խոսքը վերաբերում է ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի։ Մինչդեռ աղմուկ բարձրացրած այս հայտարարության ֆոնին մենք նամակ ենք ստացել քաղաքացիներից, որտեղ նշում են, որ ՔՈ-ի հիմնադիր Արթուր Ավագյանը Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում սրճարան է կառուցում եւ դրա համար նրան տրվել են արտոնություններ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արմենիա բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող այգու տարածքում, ավելի կոնկրետ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում էր մի բացօթյա սրճարան, որն, ըստ խոսակցությունների, պատկանում էր Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետհեղափոխական շրջանում այդ սրճարանը ապամոնտաժվեց, և որևէ մեկին թույլ չտվեցին այդ հատվածում սրճարան կառուցել: Կից ներկայացված լուսանկարները, սակայն, փաստում են, որ այնուամենայնիվ, վերջին օրերին հայտնվել է ինչ-որ մեկը, ում տրվել է այդ հատվածում սրճարան կառուցելու արտոնություն, և շինարարական աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթացքի մեջ են: Հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այդ արտոնյալ անձը «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանն է։ Հենց այս նոտայի վրա էլ ի հայտ է գալիս նույն կուսակցության անդամների կողմից՝ վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների պատճառահետևանքային շղթան: Ստացվում է, որ մեկ անձի շահեր սպասարկելու մեջ ավելի հմուտ են հենց «ՔՈ» անդամները, ովքեր, իրենց կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանի շահերից ելնելով թեկուզև անհեթեթ, բայց և այնպես ինչ-որ գործընթաց են փորձում սկսել: Փաստեը համադրելով կարելի այս ամենից հետևություն անել, որ այդ սրճարանը կառուցելու թույլատվությունն հենց այն գինն էր, ինչի համար վերջին օրերին փոթորիկ մեկ բաժակ ջրում սկզբունքով ակտիվացել են «ՔՈ» անդամները»,-նշված է նամակում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ավագյանը հաստատեց նամակի բովանդակության մի մասը միայն։ «Կառուցում է ընկերությունը, որի հիմնադիրն եմ ես։ Իրականությանը չի համապատասխանում, որ նախկինում ապամոնտաժվել է։ Հողը, որի վրա գտնվում է սրճարանը  սեփականության իրավունքով պատկանում է մի անձի, որից ես վարձակալել եմ եւ ներդրում եմ արել։ Ուղղակի անբարեկարգ վիճակ է եղել, ես բարեկարգել եմ։ Սեզոնային է, սեզոնից առաջ արդիականացման աշխատանքներ ենք արել»։

Նա նաեւ նշեց՝ տարածքը վարձակալել է Արծրուն Խաչատրրյանի որդուց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով