Քոչարյանի ձերբակալությունը՝ արդարադատության անունից պետություն կործանելու քայլ է, անձնական հաշվեհարդարի կիզակետում՝ երկրի ու պետականության հանդեպ

Загрузка...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ այլ ինչ՞ է, քան ակնհատ քաղաքական հետապնդում: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով:

Պետք է հիմնավորված լինի երկրորդ նախագահի ձերբակալությունը, ինչքանով որ մեղադրող կողմը փորձում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղավոր ճանաչել նաեւ մեկ այլ գործի շրջանակներում, այն է մարտի մեկի իրադարձությունները:

Իսկ ո՞վ էր մարտի մեկի իրադարձության պարագլուխը, ոչ մեկ, ոչինչ չի ասում: Այն դեպքում, որ մարտի մեկը չի սկսվել ու ավարտվել Քոչարյանի, որպես նախագահի հրահանգներով խաղաղ ցուցարարների վրա զենք կիրառելու միջոց: Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը վիճարկման է դրվել Վերաքննիչ դատարանում:

Հույս ունենալով, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելու մեջ կառաջնորդվի երկրի, պետականության շահերից եւ ոչ անձնական նկատառումների: Քոչարյանի կալանավորման հարցը, որը իշխանության արագ որոշումների՝ ի սկզբանե իշխանության ծրագրերից առաջնայինը նրան կալանավորելու ու մեղադանքներ ներկայացնելու որոշումը, Քոչարյանին մեկուսացնելն էր եւ նրա միջոցով շատերի դեմ դուրս գալը: Իշխանությունը ապացուցեց, որ կա ատելություն կոնկրետ անձերի եւ մի շարք քաղաքական լիեդերների հանդեպ:

Քոչարյանի ձերբակալությունը՝ արդարադատության անունից պետություն կործանելու քայլ է, անձնական հաշվեհարդարի կիզակետում՝ երկրի ու պետականության հանդեպ: Անկախ ամեն բանից, Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ նախագահ և  չպետք է մարտիմեկյան իրադարձությունների, սահմանադրական նորմերի խախտման մեղդրանքներ ներկայացնել:

ՀՀ-ում ընտրությունները կեղծվել են դեռ 1996թ.-ին: Առաջին նախագահի տարիներին եւ այսօր խոսել, որ ընտրությունները կեղծվել են միայն Քոչարյանի օրոք, դա ազնիվ չէ:

Այստեղ եթե կծիկը բացվում է, ակնահյտ է դառնում, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրայից ուզում է իշխանությունը դավաճանի խարանը ջնջել ու մյուս նախագահների վրա գցել երկրում տարբեր տարիներին տեղի ունեցած հանցագործությունները: Եթե խոսվում է ազնվության, սրտացավության, երկրի, պետության մասին, ապա ինչու՞ այսօր մարտի մեկի դեպքերը բացահայտելու ժամանակ հարցաքննության չի հրավիրվում ԼՏՊ-ն:

Հարցաքննության հրավիրելով երկրորդ նախագահ Քոչարյանին ու մեղադրանքներ ներկայացնելով իբր սահմանադրական կարգը խախտելու մասին, իշխանությունը դեռ մարտի մեկի իրադարձությունները թողնում է ետին պլան, որովհետեւ իշխանությանը ձեռնտու չէ, բացահայտել մարտի մեկը, որովհետև մարտի մեկի ճիշտ մեղավորը իշխանության բարեկամն է՝ ԼՏՊ-ն: Եթե այսօր պետք է պատասխանատվության ենթարկվի, դա ԼՏՊ-ն է, որին, ինչ-որ քաղաքական ուժեր դարձրել են ՀՀ առաջին ու վերջին նախագահ:

Քոչարյանը ընդամենը երկրում կարգ ու կանոն է հաստատել եւ երկրի ղեկավար լինելով այդ ամենի իրավունքը ունեցել է:

Ով՞ ժողովրդին մենակ թողեց փողոցում ու գնաց տուն այդ գիշեր հանգիստ քնելու, միթե՞ ԼՏՊ-ն չէր այդ ամենի կազմակերպիչը, ինչու՞ ԼՏՊ-ի տուն գնալն ու ուժայինների հարձակումը միաժամանակ եղավ: Հարցեր են, որ դա ոչ թե Քոչարյանի վրա պետք է բարդել և այս ամենը դիտարկել ինչ-որ քաղաքական շահեր հետապնդող ուժերի կողմից, այլ ուղիղ՝ ԼՏՊ-ի, ով երկիրը դեռ 90-ականներին կործանեց ու 2008թ.-ին ժողովրդին փողոց հանեց ու թողեց մենակ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթ է մարտի մեկի ողջ իրադարձությանը՝ քաջատեղյակ է, որ մարտի մեկի իրադարձությունները Քոչարյանի անմիջական մեղավորության արդյունքում չի կատարվել, եւ ոչ էլ մեկ հոգու հրամանով: 90-ականներից հետո երկրը ծանր վիճակից դուրս հանողը եղավ Քոչարյանը, ու ժողովուրդը այդ տարիներին սկսեց շունչ քաշել՝ ապրել, և  մեզ դրսում՝ արտաքին քաղաքանության մեջ ճանաչեցին, որպես երկիր, հենց Քոչարյանի դիվանագիտության շնորհիվ, որը երկրում հաստատեց օրենքներ, որը պետության շահերից էր և  ոչ թե պետության դեմ:

Պետք չէ մոռանալ, որ երկիրը պետք է գնահատել նաև  երկրի ղեկավարների արտաքին քաղաքականության միջոցով հասած հաջողությունների արդյունքում: Քոչարյանի օրոք երկրում քաղբանտարկյանլներ չկային, ավելին՝ նրա իշխանության առաջին տարիներին, հենց նախագահի հրամանով բանտերից ազատվեցին ՀՅԴ մի շարք քաղաքական գործիչներ, որոնք բանտերում էին հայտնվել, հենց ԼՏՊ-ի հրահանգով: Պետք է ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ինչպես նրա փաստաբանները նշեցին՝ անհիմն մեղադրանքների արդյունքում է Քոչարյանը այսօր անազատության մեջ:

Իսկ եթե այսօր իշխանությունը փորձում է երկիրը ազատել հանցագործներից , ապա իրական հանցագործները ազատության մեջ են և  ոչ էլ փորձ է արվում հանցագործների ուղղությամբ երկիրը մաքրելու: Սա ընդամենը երկրում վախի մթնոլորտ ստեղծելու լավագույն փորձն է և  վախով ժողովրդավարություն կառուցելու, դրսում ցույց տալու, որ ՀՀ-ը դա մի երկիր է, որտեղ նախկին՝ երկրորդ նախագահին կարող են մեղադրանք առաջադրել ու անազատության մեջ պահել: Եվ չմոռանանք, որ Ռուսաստանի հակադրությունը այս ամենին շատ հստակ էր:

Ռուսաստանը Քոչարյանի ձերբակալության մեջ արդարադատության կողմից պրոֆեսիոնալիզմի պակաս տեսավ և մեր ոչ դիվանագիտական պահվածքով՝ մեր դիրքերի թուլացում:

 

Հեղինակ՝ Վարդգես Սևադա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...