Քյարամյանի հարստությունը կինն է իր հետ «օժիտ» բերել

ՀՀ ՊՎԾ պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բացահայտել է իր ունեցվածքի գաղտնիքը: Նա, ըստ էության, հայտարարել է, որ կինն իր հետ օժիտ է բերել:

«Իմ կարծիքով յուրաքանչյուր պաշտոնյա հաշվետու է հանրությանը, և դա պետք է դրսևորվի հայտարարագիր ներկայացնելով: Դա արդեն իսկ հաշվետու լինելու հանգամանք է»,- ասել է Քյարամյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե վարչապետի հետ հանդիպում ունեցել է արդյոք, և ինչ խոսակցություն է եղել նրանց միջև, ՊՎԾ պաշտոնակատարն ասել է.

«Իմ և վարչապետի միջև ունեցած խոսակցությունը կամ նրա կողմից պարզաբանում պահանջելու հանգամանքը հրապարակման ենթակա չէ: Կուզենամ նորից հստակեցնել, որ ամեն ինչը, այդ թվում շարժական և անշարժ գույքը, ես առաջին իսկ պահից հայտարարագրել եմ: Դա չի ձևավորվել իմ աշխատանքային գործունեության ընթացքում: Ձևավորվել է անձնական կյանքի այլ ոլորտներում, կարծում եմ՝ այդ առումով ես ասելիք չունեմ»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե որտեղից իրեն այդքան գումար, Քյարամյանը պատասխանել է.

«Ես ամուսնացել եմ ավելի վաղ, քան պետական պաշտոն զբաղեցնելս: Կինս գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ, և ես այս գումարները ևս հավատարմագրել եմ»:

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով