Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան 30%-ով. Հայկ Մարությանի աշխատավարձը գրեթե կկրկնապատկվի.Tert.am

Հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության այլ հարցերով Երևանի ավագանին մայիսի 8-ին արտահերթ նիստ կգումարի: Նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը շուրջ 30%-ով բարձրացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նշենք, որ նախագծով նախատեսված է քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ:

Նշենք նաև, որ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:

«Քաղաքապետարանի համակարգի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան  շուրջ 30 տոկոսով: Սա նախատեսված էր 2018 թվականի դեկտեմբերին ընդունված այս տարվա բյուջեով: Ուղղակի բյուջեով նախատեսված էր շուրջ 2 մլրդ դրամի պարգևավճարներ, բայց հընթացս որոշվել է պարգևավճարների ֆոնդի զգալի մասը փոխանցել աշխատավարձային ֆոնդին: Այսինքն՝ նախընտրվել է տալ ոչ թե ավելի շատ պարգևավճարներ, այլ բարձրացնել աշխատավարձերը»,- ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է դրույքաչափերին, թե ով կոնկրետ որքան է ստանում, ապա Կարապետյանը նշեց, որ քաղաքապետի, տեղակալների, վարչության պետերի, մնացած պաշտոնյաների դրույքաչափերը սահմանված են օրենսդրությամբ և ըստ գործակիցների են հաշվարկված:

«Այստեղ մի կարևոր դրույթ կա, որ մենք գործ ունենք այն բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հետ, որոնք նախկինում, բացի  բուն աշխատավարձից, նաև այլ հավելյալ եկամուտներ են ստացել, և որոնք այս պահին չկան, միայն բյուջետային գումարներից են վարձատրվում»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի  ունի՝ ասելով նախկինում ստացած հավելյալ եկամուտները չունեն, Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Պարգևատրումներ, ֆոնդերից, հիմադրամներից ստացած վճարները նկատի ունեմ, ես օրինական վճարներից կարող եմ խոսել: Ես ենթադրյալ կոռուպցիոն բաների մասին չեմ խոսում, դրա մասին իրավապահները կխոսեն և պարբերաբար խոսում են»

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով