Քաղաքապետարանը վերածվել է« գործ տվող» կառույցի․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանը սկսել է արդեն քրեական բնույթի հաղորդագրութուններ տեղադրել իր պաշտոնական էջում՝ հայտնելով, թե ում վրա ինչ քրեական գործ են հարուցել։ Ընդ որում՝ տարածում են այն հաղորդագրությունները, որոնցում նշված քրեական գործերը հարուցվել են հենց իրենց պահանջով։ Եվ ամենաուշագրավը, որ այս հանգամանքը նկատել ու զարմացած մեզ հետ կիսվում էր Սիրիայից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներից մեկը, ով քաղաքապետարանի էջ էր մտել քաղաքին վերաբերող ինչ-որ տեղեկություններ փնտրելու, բայց հանդիպել էր նման հաղորդագրության։

Խոսքը ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջով տարածված հաղորդագրության մասին է, որտեղ նշվում է․

«Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված նյութերի հիման վրա Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին և աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար»։

Նոր նորքի նախկին ղեկավարը, հիշեցնենք, Արմեն Ուլիխանյանն է, ում վրա, ինչպես խոստովանում են քաղաքապետարանի այս հաղորդագրության մեջ, «գործ են տվել» հենց իրենք՝ քաղաքապետարանի աշխատակիցները։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ իրար վրա «գործ տալու» մշակույթը քաղաքապետարանում արդեն բավականին խորն արմատներ է գցել։

Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալուց հետո այս կառույցը զբաղված է նախկին աշխատակազմի ու քաղաքապետի վրա «դոսյեներ» հավաքելով։ Ապա այդ դոսյեներն ուղարկվում են իրավապահներին, որ սրանք իրավական քննության ենթարկեն եւ գործեր հարուցեն։ Ահա այսպիսի մթնոլորտ է ձևավորվել այս հիմնարկում, որի «մենեջերը» Հայկ Մարությանն է, ով անձամբ է ցուցում տալիս իր համար անցանկալի պաշտոնյաների դեմ «նյութեր» հավաքել ու տրամադրել իրավապահներին։

Մարությանի թիրախում է hայտնվել հատկապես իր խորհրդական, Տարոն Մարգարյանի օրոք քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Հիմա նրա դեմ են նյութեր հավաքում։ Այս առումով էլ եզակի իրավիճակ է ստեղծվել՝ մի կողմից այս իշխանությունն օգտագործում է նախկինների պրոֆեսիոնալ կադրերին, մյուս կողմից՝ նրանց դեմ քրեական գործեր են հարուցում, նրանցից ազատվում։ Իսկ Արեյանի դեպքում հավանաբար Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի տեսակետները տարբերվում են, Արեյանին պահելու եւ որպես կադր օգտագործելու գաղափարը պատկանում է վարչապետին, իսկ քաղաքապետը դեմ չէր լինի նրա փոխարեն հերթական պրոդյուսերին նշանակել։

Օրերս էլ, հիշեցնենք, աշխատանքից ազատման դիմում է գրել քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, ով Տարոն Մարգարյանի ժամանակներից էր այս պաշտոնը զբաղեցնում։ Նրա մասին ասում են, որ պրոֆեսիոնալ մասնագետ էր, և քաղաքապետարանի անխափան աշխատանքը մասամբ նաեւ նրանից էր կախված։ Ի դեպ, ավագանու նիստերից մեկի ժամանակ Մարությանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի դրդմամբ, բավականին կոպիտ տոնով է խոսել Առաքելյանի հետ՝ բոլորի ներկայությամբ կոշտ նկատողություն անելով նրան։ Թերևս այս վերաբերմունքն է առիթ հանդիսացել, որ Առաքելյանը դիմում գրի և ազատվի։

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

«Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …».Ամրամ Մակինյան

28.03.2020

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով