«փոքրիկ Լևոնիկը» քննադատում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին.Գարեգին Պետրոսյան

ՑԱԽԱՎԵԼՍ ՎԱՃԱՌԵԼ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏև ԱՐԴԵՆ ՀՐԵՇՏԱԿ ԵՄ

Վարչապետի մամուլի քարտուղար «փոքրիկ Լևոնիկը» քննադատում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին: Ավելի խնդալու բան չէր էլ կարող լինել, որովհետև նրա «գիտակից» դատողություններում Արցախն ու արցախյան հիմնախնդիրը «ավելորդ բեռ» են հանդիսացել…
Խնդիրը բարոյական իրավունքի տիրույթում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչևէ, «փոքրիկ Լևոնիկի» ոգևորության պատճառը Վիտալի Բալասանյանի` Շուշի ազատագրման տարեդարձին հնչեցրած կարծիքն էր.

«Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»…

Այսօր, ինչպես իրենք են սիրում կրկնել, իրավիճակ է փոխվել, և Վլադիմիր Կարապետյանն էլ գուցե շատերի պես համարում է, որ «ցախավելը վաճառել է, որովհետև արդեն հրեշտակ է»: Բայց միևնույնն է` առողջ ընկալումներում նա և իր նմանները շարունակելու են մնալ որպես «փոքրիկ Լևոնիկներ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Քաղաքագետ`Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով