«Փողոցն՝ ընդդեմ պետության».Անդրանիկ Թևանյան

Փողոցն՝ ընդդեմ պետության
———————

Փողոցում քաղաքական օրակարգ թելադրող և արյուն պահանջող ոհմակի թիրախն իրականում Ռոբերտ Քոչարյանը չէ։ Քոչարյանն ընդամենն առիթ է սրանց համար՝ հեղափոխությունից իրենց փայը (պաշտոն, սնունդ, սեփականություն և այլն) պահանջելու համար։

Սրանք գազազել են, որ իրենց ներկայացուցիչը հայտնվել է պալատում ու կտրել կապն իր բնական միջավայրից։

Ոհմակը 2018–ի ապրիլի վերջերից քայլել է, պառկել է ասֆալտին, փակել է փողոց։ Նրանք տեսել են, որ նույն բանն անող առաջնորդը հիմա վայելում է այդ ամենի պտուղները։ Ընդ որում՝ վայելում է բառիս բուն և գաստրոնոմիական իմաստով։

Հիմա իրենք էլ են ուզում վայելել, բայց դա հնարավոր չէ, քանզի հեղափոխությանը մասնակցում են շատերը, բայց վայելում են քչերը։ Հենց դա է կատաղեցրել ոհմակին։ Այն ոհմակին, որին նախորդ օրը վաղ առավոտյան պաշտոնապես գազազեցրեցին ու նետեցին փողոց՝ փորձելով տեղավորվել արմատական ժանրի կանոնների մեջ։ Բայց դա թանկ է նստելու գազազացնողների վրա։ Է՛լ ավելի թանկ՝ պետության վրա։

Պալատներում թող շատ չուրախանան «Ռոբե՛րտ, մարդասպան» գոռգոռոցներից։ Այդ գոռգոռոցների տակից շատ պարզ լսվում է, որ ամբոխն իրականում գոռում է «Նիկո՛լ, դավաճա՛ն» և «Նիկո՛լ, հեռացի՛ր»։

Ոհմակը փայ է ուզում ու քանի որ դա բոլորին չի հասնելու, իրենք առաջ են քաշում «ստերիլ հեղափոխության» գաղափար, որը ձևով նախորդ իշխանության դեմ է, բայց բովանդակությամբ՝ ուղղված է գործող իշխանությունների դեմ։ Նորերին մեղադրում են հեղափոխական չլինելու, իմա՝ վայելքներից իրենց փայ չհասցնելու մեջ։

Գալիս է «թավշյա հեղափոխության» նախաձեռնողներին ու հատկապես դրա առաջնորդին հեղափոխությանը դավաճանելու մեջ մեղադրելու «յակոբինյան» փուլը, որը եթե բնում չոչնչացվի, ապա չարորակ ուռուցքի պես մետաստազներ է տալու ամբողջ երկրով մեկ՝ սպառնալով Հայաստանի ու Արցախի գոյությանը։

Քաղաքագետ`Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով