«Փողոցից եկած իշխանությունը այլևս իր տեղը չի գտնելու այնտեղ».Սիրանուշ Սերոբյան

Փողոցից եկած իշխանությունը այլևս իր տեղը չի գտնելու այնտեղ

Փողոցը մեկ տարի առաջ կարևորագույն դեր խաղաց իշխանությանը տիրանալու գործում, սակայն իր ակտուալությունը օր-օրի կորցնում է։ Քաղաքական դաշտում ֆունդամենտալ փոփոխությունների կարիք է զգացվում, և ներկայիս քաղաքական իշխանությունը դրան պատրաստ չէ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղ պետք է հաշվի առնենք, որ իշխանությունը այժմ պատկանում է քաղաքական, մասնագիտական, կառավարական գիտելիքներից, հմտություններից զուրկ թիմի։

Փողոցը՝ որպես քաղաքական գործոն, անկախ ազդող տարաբնույթ գործոններից, դանդաղ, բայց կայուն տեմպերով կորցնելու է իր ազդեցությունը։

Պատճառը շատ հստակ է, պետական ինտիտուտներում և գործընթացներում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, որոնք սակայն այսօր նկատելի չեն։ Այս ամենը արտացոլվեց Վարչապետի իրականացրած վերջին ակցիայում՝ քաղաքացիների սակավությամբ և նվազ ակտիվությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ի երեկվա հանրահավաքին, ապա արդեն նկատում ենք, որ փողոցի մենաշնորհը կոտրվեց։

Հետևապես, երբ քաղաքական գործընթացներում տեսնում են զուտ կենացային մակարդակի դրսևորումներ, ապա մենք գործ ունենք քաղաքականապես անկարողունակ իշխանության հետ, որից անիմաստ է ակնկալել որևէ փոփոխություն դեպի դրականը։

Սիրանուշ Սերոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով