Փա´ռք, պատի´վ և խանարհումս բոլոր նվիրյալներին.Գևորգ Գևորգյան

Շնորհավո´ր մայիսի 28` հաղթանակի և միասնության մեր ազգային տոնը:

1918թ-ի մայիսի 28-ով, մենք ազդարարեցինք Հայոց պետականության վերածնունդը: Այսօրը համայն հայության մեծագույն տոներից է, տոն, որը խորհրդանշում է մեր միասնականությունը և ուժը: Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում հայոց բռունցքը ջախջախեց թուրքական կանոնավոր բանակին: Մեր զինված նվիրյալները միասնականորեն տեր կանգնեցին մեր հայրենիքին և փայլուն հաղթանակը մեզ տվեց Հայաստանի առաջին Հանրապետություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փա´ռք, պատի´վ և խանարհումս բոլոր նվիրյալներին

Արցախյան պատերազմի մասնակից, ռազմական և քաղաքական գործիչ` Գևորգ Գևորգյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով