«Փաշինյանի և իր դիլետանտ թիմի պատճառով գոյացել են մի շարք խնդիրներ». Վահան Բաբայան

 

Այսօր տեղի ունեցավ «Ռեֆորմիստներ» կուսակցության  համակիրների համաժողով, որի հիմքում ընդդիմադիր նոր հարթակի ձևավորումը, ճանապարհային քարտեզ մշակելն էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության ապագա քայլերով  ելույթ ունեցան  կուսակցության նախագահ`Վահան Բաբայանն  ու փոխնախագահ Կարեն Վարդանյանը

  Վահան Բաբայանը թվարկեց 20 կետ`խնդիրներ, որոնք միմիայն Փաշինյանի և իր դիլետանտ թիմի պատճառով են գոյացել.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարիպաշտոնից,

2.2019թ. առաջին եռամսյակում Հայաստանի բնակչությունընախորդ տարվա համեմատ նվազեց 7.8 հազարով,

3. Փաշինյանի աներորդին, եղբորորդին ու թիկնապահըդարձան պատգամավորներ,

4. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամաղանդավորները գրավեցին Մայր Աթոռի խորանն ուհարձակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի վրա,

5. Պաշտոնապես հայտարարվեց, որ Ալիեւը շատ կիրթմարդ է,

6. Սեռափոխված տրանսգենդերն առաջին անգամ ելույթունեցավ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից,

7. Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց սուպերվարչապետականհամակարգից՝ կենտրոնացնելով իշխանությունն իրձեռքում,

8. Բանակում չծառայած փոխվարչապետը դասախոսությունկարդաց ՊՆ հրամանատարական կազմի համար,

9. Համաներմամբազատ արձակվեցինպետության վրահարձակված ու 3ոստիկան սպանածզինված խմբիանդամները,

10. Պարզվեց, որաղքատությունըմարդկանցգլուխներում է

11. Մայրաքաղաքումաղբահանությանվիճակը ծայրահեղ վատացավ,

12. Հայաստանին մատակարարվող բնական գազը թանկացավ,

13.Թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները, բենզինը, մեքենաների հեղուկ գազն ուանգամ բանանը,

14. 5-ով կրճատվեցին նախարարությունների թիվը,փակվեցին մի շարք ՊՈԱԿ-ներ ու հիմնադրամներ՝գործազուրկ դարձնելով հազարավոր մարդկանց,

15. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանումայլեւս կոռուպցիա չկա, այնուհետ ԱԱԾ-ն կաշառքստանալու համար կալանավորեց Փաշինյանի կողմիցառողջապահության փոխանախարար նշանակված ԱրսենԴավթյանին, մեղադրանք առաջադրեց ՊՎԾ նախկին պետԴավիթ Սանասարյանին,

16. Կառավարություննընդունեց կուտակայինկենսաթոշակիպարտադիրբաղադրիչը, որի դեմժամանակին բողոքիցույցեր էինիրականցնումներկայիսկառավարությանբոլոր անդամները,

17. Ընտրականօրենսգիրքն, ի հեճուկս խոստումների, այդպես էլ չփոխվեց,

18. Արցախն այդպես էլ չվերադարձավ բանակցությունների սեղան,

19. Արագաչափերն ու կարմիր գծերն այդպես էլ չհանվեցին,

20. Պետական համակարգից հեռացան պրոֆեսիոնալ ուփորձառու կադրերը՝ իրենց տեղը զիջելով դիլետանտներին:

Կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյանը նշեց, որ իշխանությունները ներկայացնում են, որ ամբողջ ժողովուրդն իրենց կողքին են և քննադատողները ֆեյքեր են.

«Մենք ցույց ենք տալիս, որ այստեղ հավաքված են իրական մարդիկ, այստեղ ֆեյքեր չկան: Այստեղ մարդիկ են, ովքեր չեն ընդունում իշխանությունների վարած քաղաքականությունը և պատարստ են դրա դեմ քաղաքական պայքարի;Սա փորձ է մարդկանց դուրս բերելու Facebook սոցիալական ցանցից, և ցույց տալու, որ նորից իրավիճակ է փոխվում և իրավիճակն այն չէ ինչ-որ ներկայացնում է իշխանական քարոզչամեքնենան՝ իրենց սպասարկող լրատվամիջոցների և իրենց ֆեյքերի միջոցով,»-նշեց Վարդանյանը

Կուսակացության  նախագահ Վահան Բաբայանի խոսքով,մենք ապրում ենք մի ժամանակահատվածում,երբ մարդու  իրավունքները այն աստիճանի են նսեմացված, որ մարդը իր կարծիքը հայտնելուց անմիջապես հետո տեսնում է իր  և իր ընտանիքի մասին ֆեյքային հայհոյանքների տարափ և սարսափում է այն ատելությունից, որ իր հանդեպ շատ արագ գոյանում է:

Ռեժիմը`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չնայած, որ հռչակել է սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, անում է հակառակը՝ խորացնելով իրենց կարծիքները չկիսողների դեմ ատելության արշավը:

Պետք էր հասնել մի կետի,երբ  արդեն ինձ նման մտածող հարյուրավոր, ինչու ոչ, նաև հազարավոր մարդիկ անկախ կուսակցական  պատկանելությունից, նախկինից, ներկայից եւ տարբեր հանգամանքներից, պետք է միավորվեին և ասեին, որ հերիք է,  մենք այլևս չենք հանդուրժելու այս ատելության, մերոնք – ձերոնքների,սպիտակիև  սևի, հեղափոխան-հակահեղափոխական բաժանարար գծերը:

Չենք  հանդուրժելու պետության և պետականության, հավատի, բանակի, մշակույթի և պատմության հանդեպ այս անլուրջ, շատ անգամ զավեշտի հասնող քայլերը:

Մենք բաց ենք, պատրաստ ենք սատարելու այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համախմբումով

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով