Փաշինյանի «բալետչիկների» մոտ խուճապ է․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է

.Փաշինյանին` իր իսկ մեղքով նսեմացնելու ավելի հաջող քայլ քան Քոչարյանի արձակումն է` չէր կարող լինել: Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն անմեղսունակ վարքագիծ է դրսևորում, որ թույլ է տալիս նախկին ռեժիմի ռևանշ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սրանից հետո ինչ էլ որ անի իշխանությունը` մի բան փաստ է. Նիկոլ Փաշինյանը մսխել է իրեն տրված հեղափոխության մանդատը, ոտնատակ տվել հեղափոխության գաղափարը և ինքն իրեն տապալել` տապալելով նաև ժողովրդի հաղթանակը: Ստեղծվել է մի անհեթեթ իրավիճակ, երբ Փաշինյանի անկարողության և մոլորվածության արդյունքում ստիպված ենք պաշտպանել նրան անվերապահորեն այն ուժերից, որոնց չեզոքացնելու մանդատ էինք տվել նրան: Հասկանալով, որ վարչապետը չի կարողանում կառավարել` ստիպված ենք սատարել նրան այս պայքարում, որը հենց նրա անկարողության արդյունքն է: Դժվար է ասել թե որ պահանջն է հիմա առավել անհրաժեշտ. Փաշինյանի հեռացումը՞ թե՞ նրան անվերապահ սատարելն այս փուլում: Ամեն դեպքում այս վարչապետն այլևս չի կարող կառավարել: Իր թավիշով նա նախևառաջ խեղդում է սեփական ժողովրդին և նրան նետում քաղաքական անտեղի և խիստ վտանգավոր ցնցումների մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով