Փաշինյանի «ախրանիկ» պատգամավորը թիկնապահներով է շրջում.«Իրավունք»

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահո­վության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգա­մավոր որդու օրենսդիր «կայֆերը» շա­րունակվում են:

Ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով և թիկնա­պահի կեցվածքով 2-3 անձ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ըն­կել նաև Երևանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս: Այդ ավտոմեքե­նայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, և երբ աղմուկ բարձ­րացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղա­քում շրջում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով