«Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը ոչ միայն կտրված է իրականությունից, այլև չի տիրապետում իրավիճակին ոչ մի ոլորտում».Կարեն Վարդանյան

Վարչապետը երեկ կառավարության նիստի ժամանակ ասել է, որ լավ կլինի կենսաթոշակ ստացող ծերերը ամիսը մեկ անգամ Սկայպով զանգեն համապատասխան մարմնին, որպեսզի համապատասխան աշխատակիցները տեսնեն, որ նրանք կան և կենսաթոշակը ուղարկվում է ըստ նշանակության: Եթե Փաշինյանը իրականությունից այդ աստիճան կտրված չլիներ ու նաև շփված լիներ 70-80 տարեկան թոշակառու մարդկանց հետ, ապա գոնե կիմանար, որ այդ տարիքի մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ բան է Սկայպը, որ 25-30 հազար դրամ թոշակ ստացողն ու դրանով մի կերպ գոյատևողը երբեք չի կարող իրեն թույլ տալ ինտերնետ ունենալ, համապատասխան սարք ունենալ, որ մի հատ էլ Սկայպ մտնի:

Փաշինյանը սրանով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը ոչ միայն կտրված է իրականությունից, այլև չի տիրապետում իրավիճակին ոչ մի ոլորտում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով