Փաշինյանը Մեդվեդևին հյուրընկալելով հրապարակավ խոստովանեց, որ ոչ մի «հեղափոխություն» էլ չի եղել..Գևորգ Գևորգյան

Փաշինյանը Մեդվեդևին հյուրընկալելով հրապարակավ խոստովանեց, որ ոչ մի «հեղափոխություն» էլ չի եղել, «թավշյա հեղափոխությունը» փոխարինեց նախորդ տարվա իրադարձություններ արտահայտությամբ, նա ասաց՝ «это Ваш первый визит после известных прошлогодних событий в Армении».

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետհաշվարկը մեկնարկեց… Երկիրի կառավարումը ձախողած արկածախնդիրը փրփուրներից է կախվել, հենարաններ է փնտրում, այդպես էլ չգիտակցելով որ Հայաստանի Հանրապետությունը «Հայկական ժամանակ» չէ, որ ազգ-պետություն-բանակը ապազգային լիբերալիզմ, ադրբեջանասեր, թուրքասեր պացիֆիզմ չէ:
Վտանգավոր ճամփաբաժանի վրա ենք, և այս իրավիճակում միակ ելքը՝ ասֆալտի հերոսներից ազատվելն է և պետության համար ճակատագրական սխալների սրբագրումն է.

Որքան ժամանակը անցնում է, այդքան ավելի հրատապ են դառնում մի քանի կարևորագույն քայլեր.

ա. Ազգային կառավարություն՝ ազգային ծրագրերով

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

բ. Արցախի հարցում պաշտոնական հստակ դիրքորոշում, առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխավորն է

գ. Հարաբերությունների ակտիվացում և սերտացում մեր ռազմավարական թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, ընդ որում բոլոր ուղղություններով՝ ռազմական, տնտեսական, մշակութային և կրթական:

Եվ այս հարցերի տրամաբանությունից բխող արտաքին և ներքին քաղաքական հստակ քայլեր, որոնք կնպաստեն մեր երկրի թիվ մեկ կարևորագույն խնդրին՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ամրապնդմանը:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով