«Փաշինյանը հնարավոր պատերազմի վերսկսկման պատասխանատվությունը դնում է ոչ թե Ալիևի, կրկնում եմ՝ ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ու արցախյան շրջանակների վրա».Շարմազանով

Ոչ բարով վարչապետի պաշտոնը ստանձնած և վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության ամենաողբերգական և հակապետական դրվագը ոչ միայն և ոչ այնքան դատական իշխանության բռնի տապալման կոչն է և ազդարարումը, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր պատերազմի վերսկսկման պատասխանատվությունը դնում է ոչ թե Ալիևի, կրկնում եմ՝ ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ու արցախյան շրջանակների վրա:

1988-ից այս կողմ՝ 30 տարվա ընթացքում, Հայաստանում որևէ մեկի մտքով նման հիմար հակապետական ու հակազգային բան, դժվար թե, անցներ:
Բայց այսօր, այդ միտքը հնչեցրեց պետության ղեկավարը:

Փաստորեն, եթե նախկինում հնարավոր պատերազմի վերսկսկման մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանը հայտարարում էր Ռուսաստանին՝ նշելով, որ Ռուսաստանը կարող է լծակներ բանեցներ, այլ ոչ թե Ալիևին, այսօր արդեն ավելի հեռուն գնաց Փաշինյանը և հնարավոր պատերազմի վերսկսումը կապում է ոչ թե Ալիևի, այլ հայաստանյան ներքաղաքական և արցախյան քաղաքական որոշ շրջանակների հետ:

Սա ոչ թե դավաճանություն է, այլ բառ չեմ գտնում, որ բնութագրեմ:

Էդուարդ Շարմազանով

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով