Փաշինյանը հիստերիայի մեջ է, օգնույթուն է պետք

Загрузка...

hayeli.am- ը գրում է.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նկատմամբ հարուցված քրեական գործը եւ նրան կալանքի տակ պահելու հարցը գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի համար կենաց-մահու խնդիր էր։ Փաշինյանը կյանքը կտար, միայն թե Քոչարյանը չհայտնվեր ազատության մեջ։ Փաշինյանի տեսակին փոքր ինչ ծանոթ մարդիկ կփաստեն, որ մանրախնդիր, ոչ ներողամիտ, դեսփոտ սույն անձնավորությունը վրեժխնդիր է լինելու Քոչարյանից։ Պաշտոնավարման մեկ տարին էլ նա երկիրը կառավարում է նույն փոքր մարդու մեծ կոմպլեքսներով՝ պետության ու պետականության շահը սեփականին ստորադասող, Արցախը հանուն անձնական ամբիցիաների խաղարկող, եւ մարդուց ու հումանիզմից հեռու քայլերով նա կյանքի է կոչում միայն անձնական, նեղ ընտանեկան, նեղ թիմային շահերը։

Սակայն ամեն ինչ չգնաց այնպես, ինչպես Փաշինյանն էր փափագում, եւ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, քանի որ մի կողմից նրա նկատմամբ գործն էր անհիմն, մյուս կողմից նա ուներ արտաքին աշխարհի՝ Ռուսաստանի պինդ աջակցությունը։ Իհարկե, Փաշինյանը տեւական ժամանակ դիմադրեց ճնշումներին՝ արհամարհելով, որ այդ ամենի համար կարող է հատուցել պետությունը, ՀՀ քաղաքացիները՝ գազի գնի հնարավոր բարձրացում, սահմանին իրավիճակի լարում եւ այլն, եւ այլն։ Փաշինյանի քաղաքական տհասությունը թույլ չտվեց ինքնուրույն հասկանալ, որ Հայաստանը միայնակ կղզի չէ ու չի կարող գոյատեւել առանց դաշնակիցների եւ այն էլ ռազմավարական։ Եւ ըստ էության այդ մասին նրան ստիպեցին հասկանալ, ինչի արդյունքն էլ եղավ Քոչարյանի ազատ արձակումը, որը մանիպուլացիաների մեծ վարպետ Փաշինյանի եւ նրա թիմի կողմից ներկայացվում է իբր հակահեղափոխական դատարանի որոշում ընդդեմ հեղափոխական իշխանության։ Դատական իշխանության նկատմամբ Փաշինյանի ճնշումները, դատարանները պաշարելու կոչերը , վեթինգի կիրառման մասին հայտարարությունը ոչ այլ ինչ են, քան վիրավոր գազանի մռնչոցներ։ Ավելի ճիշտ ծեծված ու նեղացած երեխայի փրփրաբերան լացուկոծ։ Նրա պահվածքից կարելի է գուշակել, որ ռուսաստանյան իշխանությունները Փաշինյանին անկյուն են քաշել ու մի լավ քոթակել,ավելին Պուտինն անձամբ է նրան «ծեփել» պատերին եւ դրանից հետո նրան այլ բան չի մնում քան ղժժալ, ճվալ, հիստերիայի մեջ ընկնել։ Թե որքան կձգվի Փաշինյանի նոպաները, դժվար է կանխատեսել, վտանգավորն այն է, որ այս ոչ ադեկվատ իրավիճակում իր կայացրած որոշումներն ու քայլերը կարող են ճակատագրական ելք ունենալ պետության, պատերազմական տարածքի համար, ու ինչ որ պահի սթափվելն ու կանգ առնելն էլ չի օգնի։

Չի բացառվում, որ Փաշինյանը փորձի նորից քայլեր ձեռնարկել Քոչարյանի հարցում, նրան հետ տանի բանտ, բայց ինչ որ պահից նրան կրկին հիշեցնելու են, որ զենքդ մենք ենք տալիս, սահմանը պահում, ԵԱՏՄ-ից ներկրվող մեր ապրանքները կարող են տեղ չհասնել, այսպես հազար ու մի հարց։

Իսկ մինչ կորոշի ինչ անել ու ինչպես անել, ծեծված երեխայի պես ձայնը գցել է գլուխը ու գոռգոռում է, թե հարայ, հասեք դատավորները հակահեղափոխական են, Քոչարյանի կալանքն էլ դրա համար է փոխվել։ Փաշինյանը այնքան է կտրվել իրականությունից, որ չի տեսնում՝ իր ղժղժոցներին հավատացող մի քանի տասնյակ մարդ է մնացել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...