Փաշայի վեթինգը (Հումոր Ֆեյսբուքից)

Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանությունը զավթելու հակասահմանադրական փորձից հետո KOlik NOlik ֆեյսբուքյան էջը հրապարակել է «Փաշայի վեթինգը» բանաստեղծությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Փաշայի վեթինգը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ Նիկոլ փաշան էն բանն իմացավ,
Թե՝ դատարանում իր սուտը չանցավ,
Կատաղեց, փըրփըրեց փաշեն ահավոր.
— Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,
Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն,
Հազար հազար մարդ որ «հու-հա» գոչեն,
Հազար հազար մարդ որ «Նիկոլ» կանչեն,
Կանչեցե՜ք, թող գան, որ առավոտյան,
Փակի տակ առնեն դատարան, ատյան:
Կըռիվ տի գընամ ես դատի վըրա,
Վեթինգի հանեմ սրան ու նրան:

Էս որ լսեցին, թե մայր, թե մանուկ,
Տուն մտան փութով, որ չառնեն քամու,
ԶԼՄ-ներն էլ խոսքով անառիկ,
Մեկ բաժակ ջրում արին փոթորիկ.
-Հե՜յ, լավ իմացեք, առավոտ ծեգին,
Հազարը կանգնած՝ կհաղթի մեկին…

…Եվ օրը բացվեց, թեև անձրևոտ,
Մի պառավ եկավ ու մի շան լակոտ,
Պուպուզ արեցին ատյանի կողին,
Որ սատար կանգնեն փաշա Նիկոլին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էն կողմից մի ծեր, աշխարհը տեսած,
Նայեց տխրամած ու էսպես ասաց.
-Գետն ամեն անգամ գերան չի բերի։
Ու լուն չի փոխվի մի հսկա փղի,
Հերիք կչկչաք, թե՝ ձու եք ածում,
Հիշեցեք գոնե խոսքը իմաստուն՝
«Ամեն կչկչոց թե ձվով լիներ,
Հավի քամակը բլբուլ կլիներ»…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով